Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է․ Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարարն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ քննարկմանը նորից կրկնել է նախապայմանները, որոնց կատարման դեպքում պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը։


«Նախորդ ամիս կողմերը վերջնական տեսքի բերեցին խաղաղության պայմանագրի տեքստը, ինչը մենք չափազան կարևոր զարգացում ենք համարում։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, որոնք անհրաժեշտ է կատարել այս գործընթացն ավարտելու և պայմանագիրը ստորագրելու համար, Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը հստակ է, որից Հայաստանի մեր գործընկերները քաջ տեղյակ են։ Խոսքն առաջին հերթին անգործունակ Մինսկի խումբը լուծարելու մասին է, ինչպես նաև միաժամանակ անհրաժեշտ փոփոխություններ կատարել Հայաստնի Սահմանադրությունում՝ Ադրբեջանի նկատմամբ դրանում առկած հավակնություններին վերջ դնելու համար։ Մենք հավատացած ենք, որ այս անհրաժեշտ քայլերը կատարելու դեպքում լրացուցիչ խոչընդոտներ չեն լինի խաղաղության պայմանագրի ստորագրման, միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության համար»,- ասել է Բայրամովը։