Քոչարյանը՝ ՃՏՊ-ների հետևանքով մահվան դեպքերի մասին
Ըստ վիճակագրության տվյալների, համաշխարհային մասշտաբով ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տարեկան գրանցվում է մեկ 1.2 միլիոն մահվան դեպք, իսկ վրաերթերի թիվը հասնում է 50 միլիոնի, Հայաստանում վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։ Այս մասին ԱԺ-ում ճանապարհային երթևեկության անվտանգությունը թեմայով լսումների ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«ՀՀ-ում տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր օր ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ է դառնում միջինը մեկ մարդ, վիրավորվում՝ 16 մարդ: Չնայած՝ ենթակառուցվածքների և երթուղու կառավարման բարելավման ուղղված միջոցառումներին, արդյունքները, ինչպես տեսնում ենք, բավարար չեն և մեզ դեռևս չի հաջողվել առավելագույնս չեզոքացնել բացասական հետևանքները»,- ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ պատահարներին նպաստող գործոնները տարաբնույթ են՝ ներառյալ ոլորտի կառավարման և ենթակառուցվածքային խնդիրները, տրանսպորտային միջոցների թվի աննախադեպ աճը, երթևեկության մասնակիցների ոչ բանիմաց լինելն ու երթևեկության կանոնները չպահպանելը, հանրակրթության ոլորտում առկա բացերը, երթևեկության մասնակիցների գիտակցության բարձրացման և քաղաքացիական պատասխանատվության խթանման ուղղությամբ ոչ բավարար աշխատանքները և շատ այլ գործոններ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Թեժ իրավիճակ․ արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում
Արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության առջև` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քաղաք...
Թաղում եմ էթում, կարա՞ս էն յան էթաս․ Քասախում մեքենան անցավ մայթի վրայով
Երևան-Աշտարակ մայրուղին այս պահին փակ է. բողոքի ակցիայի են դուրս եկել Քասախ բնակավայրի բնակիչները, որոնք պահանջում են վե...
«Ես էլ ասում էի՝ ինչի սրանք ափալ-թափալ Սայաթ-Նովայի ծառերը կտրեցին»․ Մնացականյան
Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։ «Ես էլ ասում էի՝...
Մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
Երանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթը։Ինչպես...