
Պետք է համոզված լինենք որ Ադրբեջանը Ղարաբաղյան շարժում սկսելու որոշում չունի. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե ինչու է ՀՀ-ի համար քննարկելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման հարցը․
«Այն նույն պատճառով, որի մասին քիչ առաջ ասացի․ կարծում եմ՝ ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք։
Հետևաբար, ինչո՞ւ ենք հետաձգում ՄԽ համանախագահության լուծարման որոշումը, որովհետև ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում, այնպես էլ Ադրբեջանում չկա որոշում, որ իրենք կսկսեն մի ուրիշ շարժում, օրինակ, Արևմտյան Ադրբեջանի շարժում, և այս պատմությունը ոչ թե խաղաղություն հաստատելու մասին է, այլ՝ կոնֆլիկտային տրամաբանությունը Ադրբեջանի տարածքից ՀՀ տարածք արտահանելու մասին»,- պարզաբանել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ն Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակի: