Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է. Ջասթին Թրյուդո
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմը «հիմար» քայլ է, որի նպատակը Կանադայի տնտեսության «լիակատար փլուզումն» է և Կանադայի բռնակցման գործընթացի հեշտացումը: Այս մասին գրում է The Guardian-ը:
Նախօրեին ԱՄՆ-ն ուժի մեջ է մտցրել Կանադական ապրանքների ներկրման համար 10-25% մաքսատուրքերը, ինչին ի պատասխան Կանադան սահմանել է իր մաքսատուրքրերն ամերիկյան ապրանքների համար՝ ընդգծելով, որ պայքարելու է հարևանի ագրեսիայի դեմ.
«Այսօր Միացյալ Նահանգներն առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ: Մենք նախկինում էլ են ունեցել դժվար իրավիճակներում… բայց մենք ոչ միայն գոյատևել ենք, այլև ավելի ուժեղ ենք դուրս եկել, քան երբևէ, քանի որ երբ խոսքը վերաբերում է մեր մեծ ազգին պաշտպանելուն, չկա գին, որը մենք բոլորս պատրաստ չենք վճարել, և այսօր էլ նույն իրավիճակն է», - ասել է Տրյուդոն:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ շարքային ամերիկացիները շատ են տուժելու, կորցնելու են աշխատատեղեր ու ավելի թանկ գին են վճելու սննդի, էներգիայի համար:
«Դոնա՛լդ, չնայած շատ խելացի տղա ես, բայց սա շատ հիմար բան է», - ասել է Թրյուդոն: Նա նաև անդրադարձել է Թրամփի այն հայտարարություններին, որ Կանադան պետք է զիջի իր ինքնիշխանությունը և դառնա երկրի 51-րդ նահանգը:
«Դա երբեք տեղի չի ունենա։ Մենք երբեք չենք լինի 51-րդ նահանգ», - ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա. Սիմոնյան
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է, լրագրողների հետ զրույ...
Եթե դա չբացահայտվի` հոկտեմբերի 27-ը կարող է կրկնվի. Միքայելյան
Վազգենի թողած գաղափարով թե՛ երկրապահը, թե՛ ժողովուրդը մինչև այսօր ուղղորդվում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր...