Զելենսկին նախ զանգել է Սթարմերին, ապա նոր մեկնաբանել Թրամփի հետ վեճը. Sky News
Մինչ սոցիալական ցանցերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտի մասին մեկնաբանություն հրապարակելը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության ղեկավարի ներկայացուցչին։
Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Քիր Սթարմերը հեռախոսով խոսել է և՛ Զելենսկու, և՛ Թրամփի հետ վերջին 24 ժամվա ընթացքում։
«Վարչապետն ընդգծել է բոլոր կողմերի կարևորությունն Ուկրաինայի համար հնարավորինս արագ կայուն և անվտանգ խաղաղության հասնելու ուղղությամբ», - ասվում է գրասենյակի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 28-ին՝ ուկրաինացի քաղաքական գործչի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։ Հաղորդվում էր, որ կողմերը պետք է համաձայնագիր ստորագրեին հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ։ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել։ Ավելի ուշ Fox News-ի լրագրող Ջեքի Հենրիխը X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Զելենսկին ինքը չի որոշել լքել Սպիտակ տունը, այլ երկրի ղեկավարի կողմից վռնդվել է։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետությունը չի ներգրավվի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ գործողության մեջ: Այս մասին հայտարարել է վարչ...
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Ինչպես կարողացան զսպել իրենց և չխփել նրան. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում հայտարարել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թր...