Թրամփը խնդրել է Պուտինին միջնորդ լինել Իրանի հետ շփումներում․ Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով միջնորդ լինել Իրանի հետ շփումներում, հատկապես, միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Պարբերականը գրում է, որ Թրամփն այդ հարցի շուրջ իր կարծիքն է արտահայտել Պուտինին։ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են այդ հարցը իրենց ռուս գործընկերների հետ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրենք կանեն ամեն բան, որպեսզի խնդիրները լուծվեն բանակցությունների միջոցով․
«Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իրանը պետք է բոլոր խնդիրները լուծեն բանակցությունների միջոցով, և Մոսկվան պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի հասնի դրան»,-ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Նրանց իշխանության գալը եղել է վճարովի․ Զախարովա
Եվրամիության քաղաքական գործիչները սկսեցին հող կորցնել այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը կրկին դարձավ ԱՄՆ նախագահ: Այս մա...