Պետք է փորել, պետք է նայել, թե ինչ ունենք մեր հողում. Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի մասնագետների առաջ բարձրացրել է երկրում հազվագյուտ հողերի առկայության հարցը, որոնք կարող են հարուստ լինել մետաղներով։
Բելառուսի նախագահը շեշտել է, որ պետք է երկրում իրականացվի երկրաբանական հետազոտություն։
«Շատ արդիական թեմա է։ Ասում են, որ մեր հողերում հազվագյուտ հանքանյութեր կան, մնացածը պետք է ուսումնասիրենք՝ քիմիա, նավթ, գազ և այլն, ես համապատասխան խնդիր եմ դրել համապատասխան նախարարի առաջ»,- հայտնել է Լուկաշենկոն:
Վերջինիս խոսքով՝ այս մասին միայն Դոնալդ Թրամփն է խոսում և երկրի մասնագետները բավարար ուշադրություն չեն դարձնում այս հարցին:
«Գուցե մենք ունենք այնքան, որքան մյուսները»,- ընդգծել է նա։
«Այդ պատճառով բնական պաշարների և շրջակա միջավայրի պահպանության նախարարը ստիպված կլինի ձեզ հետ միասին արժանապատվորեն դիմանալ։ Դա է ապագան: Պետք է փորել, պետք է նայել, թե ինչ ունենք մեր հողում»,- հավելել է Լուկաշենկոն։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայ...
Լևոն Մնացականյանը խոսել է Արցախի ազատագրմանը մասնակցելու մասին
Բաքվում ընթացող շինծու դատավարության ընթացքում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանը հաստատել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...