«Հետ կանգնելու» միտում չկա. Խանդանյան
Պարզ տեխնիկական հարց է «ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը հետաձգելը։ Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Դա վերաբերում է նախագծի իրավական տեխնիկային. կառավարությունն արել է առաջարկներ, և երեկ պարզվեց, որ նախաձեռնությունը ներկայացնողները հակված չեն ընդունելու առաջարկությունները։ Դրա պատճառով քվեարկությունն ընդմիջվեց։ Ապագայում այն կվերսկսի՝ մինչև կձևավորվի կոնսենսուս մեր և նախաձեռնողների միջև»,- ասել է նա։
Նա նշել է, որ նախագծից «հետ կանգնելու» միտում չկա. «Մենք հակված ենք նախագիծն ընդունելուն»։
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության դրական դիրքորոշումը, նշել է, որ գործադիրն ունի մի քանի առաջարկ՝ իրավական տեխնիկայի վերաբերյալ: Օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ օրհներգը փոփոխվեց. նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովն այսօր 64 կողմ, 5 դեմ, 0 ձեռնպահ ձայներով 2–րդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց «Հայաստանի Հանրապետությ...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվ...
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Փաշինյան
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հ...