Եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա․ Մակրոն
Մոտ ժամանակներս եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին Le Figaro -ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Եվրոպական զինվորները չեն հայտնվի ուկրաինական տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մենք խաղաղություն չենք ուզում ամեն գնով և առանց երաշխիքների»,- ասել է Ֆրանսիայի նախագահը և ընդգծել, որ զինվորական անձնակազմ ուղարկելուց առաջ «անհրաժեշտ է ապահովել հուսալի զինադադար և վարել բազմաշաբաթյա բանակցություններ»։
Մակրոնը նաև նշել է, որ ԵՄ երկրներին անհրաժեշտ է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-3,5%-ի: Նա հիշեցրել է, որ Փարիզն այս նպատակների վրա ներկայումս ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2%-ը։ Նրա խոսքով՝ «այս ոլորտում ընդհանուր ներդրումներն առաջին փուլում կարող են պահանջել առնվազն 200 միլիարդ եվրո»։
Նմանատիպ հոդվածներ
Բեմադրված դատավարություններ են տեղի ունենում․ Միրզոյանը խոսել է գերիների մասին
Այսօր, ավելի քան երբևէ, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Հնդկաստանում Համաշխա...
Մտադիր չենք դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ. Միրզոյան
Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կ...
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ․ ինչ է քննարկվել
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետը ՌԴ նախագահին տեղեկացր...
Զելենսկին ասել է՝ որ դեպքում հրաժարական կտա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և պատե...