Հայտնի է Աբխազիայի նորընտիր նախագահի անունը
Բադրա Գունբան ընտրվել է Աբխազիայի նախագահ, ԿԸՀ նախնական արդյունքներով՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլում ստացել է ձայների 54,73%-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
43-ամյա Գունբան 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարը նախագահի պաշտոնակատար էր, իսկ մինչ այդ՝ փոխնախագահ:
Նրա մրցակիցն ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբան էր, որը 2015-ից 2020 թվականներին եղել է փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար:
Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում ռուսամետ թեկնածու համարվող Գունբայի հաղթանկից հետո լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ նրա մրցակցի՝ թուրքամետ թեկնածու համարվող Արձինբայի շտաբի ներկայացուցիչները սկսել են սպառնալ տեղի հայ համայնքին, որի ներկայացուցիչներն ընտրել են Գունբային:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և ՀՀ-ի հետ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Մանե Թանդիլյանի հացադուլին ևս 2 մարդ է միացել
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Ար...
Արկադի Ղուկասյանը` 44-օրյա պատերազմի հետ կապված ադրբեջանական մեղադրանքների մասին
Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ, նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավածո...