
Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն». Լավրով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ուղղակիորեն ասում է, որ խաղաղություն է ուզում, մինչդեռ Եվրոպան պահանջում է «խնջույքի շարունակություն»՝ պատերազմի տեսքով: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Եվ հիմա, Ջո Բայդենից հետո, եկել են մարդիկ, ովքեր ցանկանում են առաջնորդվել ողջախոհությամբ: Նրանք բացահայտ ասում են, որ ուզում են վերջ տալ բոլոր պատերազմներին, ուզում են խաղաղություն»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ վերջին հինգ դարերի ընթացքում աշխարհի բոլոր ողբերգությունները ծագել են Եվրոպայում կամ տեղի են ունեցել եվրոպական քաղաքականության շնորհիվ։ Նախարարի խոսքով՝ ամերիկացիները ոչ մի սադրիչ կամ «հրդեհային» դեր չեն խաղացել։
«Ուկրաինա խաղաղապահներ մտցնելու եվրոպացի առաջնորդների ծրագրերը լկտիություն են, ինչը Կիևի ռեժիմի Ռուսաստանի դեմ պատերազմի «հրահրման» շարունակությունն է»,- ընդգծել է Լավրովը։