Պատահարներ
Լարված իրավիճակ «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ
Լարված իրավիճակ է եղել «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ։
Այս մասին հայտնում է sportmedia.am–ը:
Խաղասկզբում ֆուտբոլային թիմերի ֆան ակումբների անդամները ՀՖՖ ղեկավար կազմի հրաժարականի պահանջով ներխուժել են խաղադաշտ։ Մոտ մեկ ժամ հետո կարմիր բերետավորները մտել են խաղադաշտ ու խոտածածկին պառկեցրել ֆանատներին՝ փորձելով նրանց բերման ենթարկել։
Փյունիկի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու թիմի ու Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ բանկցություններից հետո ֆանատները համաձայնել են դուրս գալ խաղադաշտից։
Նշենք, որ այսօր ֆանատները մտել էին խաղադաշտ նաև «Վան» - «Ալաշկերտ» խաղի ընթացքում։ Ոստիկանների հետ բախում էր եղել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռն աղետի ազդանշան է տվել
Դանակահարել են Ջրաշենի նախկին վարչական ղեկավարին ու ծնողներին. նրանք ծանր վիճակում են
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում
Նոր սպառնալիք մարդկանց առողջության համար․ գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները
4.0