Որ ոլորտները կտուժեն Հայաստան–Թուրքիա սահմանի բացման դեպքում
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ասել է, որ Թուրքիայի հետ սահմանը կարճաժամկետ բացելը ՀՀ-ի համար գլոբալ առումով ռիսկային է, ու երկրում մի քանի ճյուղ էական կտուժի։
«Գլոբալ առումով սահմանի կարճաժամկետ բացելը Հայաստանի համար ռիսկային է, իսկ երկարաժամկետի դեպքում` դրանք կարող են նվազել, քանի որ հնարավոր է` նոր հանգամանքներ ի հայտ գան։ Թուրքիայի սահմանի բացման դեպքում ՀՀ–ում մի քանի ճյուղ էական կտուժի` շինարարական նյութերի արտադրությունը, շինարարությունը, գյուղատնտեսությունը, հյուրանոցային, անշարժ գույքի բիզնեսները»,- ասել է Մակարյանը։
Նա նաև նշել է, որ Արևմուտքն ուրախ կլինի, եթե Հայաստան–Թուրքիա սահմանը բացվի, բայց նրանք ուզում են ՌԴ-ի դերը տարածաշրջանում նվազեցնել, իսկ ՀՀ–ն այդ հարցում պետք է ճիշտ կշռադատի և չշտապի։
«Մի խնդիր էլ կա. Թուրքիան 1993 թվականին սահմանը միակողմանի փակել է Արցախի հակամարտության պատճառով, հիմա այդ հարցն օրակարգից հանված է։ Այդ դեպքում ինչո՞ւ է այն շարունակում փակ մնալ ու նախապայմաններ են առաջ քաշվում»,– հավելել է Մակարյանը։
Գործատուների հանրապետական միության նախագահը նշում է, որ Հայաստանը պետք է կարողանա ինքն իրեն գնահատել ու սահմանը բացելուն համաձայնի այն ժամանակ, երբ համապատասխան երաշխիքներ ունենա։
Անդրադառնալով Թուրքիայի հետ արտաքին առևտրին` փորձագետը շեշտեց, որ այն չնչին է:
2023 թվականին ներմուծվել է 336 մլն դոլարի ապրանք, արտահանվել է ընդամենը 6.4 մլն դոլար։ Ոչ պաշտոնական ցուցանիշները մի փոքր այլ են, երբ երրորդ երկրներով է ապրանք արտահանվում, այդ թիվը հասնում է 30 մլն դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկ...
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...