Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը ԱՄՆ-ին
Իրանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը Իսլամական Հանրապետության նավթի վաճառքի վրա ճնշում գործադրելու նպատակով: Այս մասին գրել է Ռիա Նովոստի-ին։
«Երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության մասին որոշումը ժողովուրդների՝ իրենց ճակատագիրը որոշելու օրինական իրավունքի մի մասն է, և կողմերից ոչ մեկն իրավունք չունի քաղաքական պատրվակներով խանգարել կամ արգելել նրանց առևտրատնտեսական հարաբերությունները», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
Իրանի ԱԳՆ-ի տեղեկատվությամբ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը և խախտում իրանցիների իրավունքները։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն Իրանի տնտեսության վրա «առավելագույն ճնշման» ռազմավարությանը վերադառնալու շրջանակներում նոր պատժամիջոցներ է սահմանել նավթի բրոքերների, նավերի և ֆիզիկական անձանց նկատմամբ, որոնք, նրա խոսքով, կապված են իրանական նավթի անօրինական մատակարարումների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Հրաժարվել ԱՄՆ-ի վասալային բարքերից․ Մակրոնի կոչը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պորտուգալիա կատարած այցի ընթացքում եվրոպացիներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի վասալային...