ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմը դեռևս չի ժամանել Հայաստան. Ռաֆայել Գևորգյան
Հայաստան ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի նախատեսվող այցը տեղի չի ունեցել։ Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
«Տեղեկացնում ենք, որ ԱՄՆ մաքսային և սահմանապահ թիմի՝ Հայաստան նախատեսվող այցը տեղի չի ունեցել»,- նշել է նա։
ՊԵԿ-ը նախատեսված այցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ թիմի դեռևս Հայաստան չժամանելով պայմանավորված։
Հիշեցնեք` 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան մաքսային և սահմանապահ թիմը կուղևորվի Հայաստան՝ աջակցելու սահմանային անվտանգության կարողությունների զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցո...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...