Վերջին պահին Վաշինգտոնում չեղարկվել է Ռուբիոյի և Կայա Կալլասի հանդիպումը
Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հանդիպումը վերջին պահին չեղարկվել է։ Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները։
Նշվում է, որ Կալլասն արդեն ԱՄՆ մայրաքաղաքում է։ Նա կհանդիպի Ներկայացուցիչների պալատի և Սենատի ներկայացուցիչների հետ և ելույթ կունենա երկու տարբեր միջոցառումների ժամանակ:
Կալլասի և Ռուբիոյի հանդիպման չեղարկման պատճառները դեռ հայտնի չեն:
Նշենք, որ Կալլասը Վաշինգտոն է մեկնել՝ իր գործընկերոջ հետ հանդիպելու և քննարկելու ԱՄՆ նախագահ Դանալդ Թրամփի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունները:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Բայրամովը ՀՀ Սահմանադրության մասին հերթական հայտարարությունն է արել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ-Սաուդի հ...
Նրանք չեն ցանկանում լինել այն տարածքը, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների խնդիրները․ Լավրով
Սիրիայի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում իրավիճակը կայունանա՝ առանց աշխարհաքաղաքական միջամտության։ Այս մաս...
Լևոն Քոչարյանի կոչը Եվրամիությանը
Այն պնդումը, որ Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ՀՀ-ԵՄ խորհ...