Պետք է լուրջ ճանապարհ անցնենք ամերիկացիների հետ․ Պեսկով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում ամեն ինչ դեպի վատն է գնացել  վերջին տարիներին։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հնարավոր համատեղ համագործակցությունը կլինի միայն այն դեպքում, երբ Ուկրաինայի հարցը վերջնական լուծում ստանա։ Մենք ինքներս մեզ վստահում ենք։ Եթե ցանկանում եք,  որ մենք վստահենք  նաև ամերիկացիներին, պետք է լուրջ ճանապարհ անցնենք, անհրաժեշտ կլինի միջոցներ ձեռնարկել փոխադարձ վստահության վերականգնման և ամրապնդման համար», -  նշել է Պեսկովը։


Անդրադառնալով ԵՄ-ն մոտեցմանն ու գործողություններին Պեսկովը հավելել է․


«ԵՄ-ն հեռու է Ուկրաինայի հարցում հավասարակշռված մոտեցումից։ Կրեմլը հույս ունի, որ դա կփոխվի ԱՄՆ-ի հետ հստակ և արդյունավետ բանակցություններ ունենալուց հետո»։