Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ . Ուշակովս

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսել է Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարների մասին ՝ ընդգծելով, որ այդ գործընթացը ժամանակ և համապատասխան բարեփոխումներ կպահանջի: Նա այս մասին  խոսել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:


«Ակնհայտ է, որ Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ տարի։ Այս գործընթացը ժամանակ ու ջանք է պահանջում: Սակայն ցանկացած բարեփոխում, որը Հայաստանը կընդունի ԵՄ-ը անդամակցելու ճանապարհին, երկիրն ավելի ուժեղ կդարձնի, ի վերջո, նա կհայտնվի այն դիրքում, որում ցանկանում է իրեն տեսնել», - նշել Է Ուշակովսը։


Նրա խոսքով՝ բարեփոխումները կամրապնդեն երկիրը՝ թույլ տալով ավելի վստահ որոշումներ կայացնել ապագայի համար։