Ադրբեջանը գիտի, թե դա ինչ ռեակցիա է բերելու. Եղոյան
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը ուզում է հաղթահարել կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտները սահմանադրության փոփոխությունների միջոցով՝ օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից չի համապատասխանում իրականությանը:
Այս մասին այսօր, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցի է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ, ես այդպես եմ դա գնահատում»,-ասել է նա:
Եղոյանը նաեւ նշել է. «Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, երկուսը համաձայնեցված չեն և դրանցից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Լևոն Քոչարյանի կոչը Եվրամիությանը
Այն պնդումը, որ Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ՀՀ-ԵՄ խորհ...
Մասկը համակարծիք է, որ հեղափոխություն է հասունանում
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը «X» սոցկայքում համաձայնել է այն կարծիքի հետ, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրություն...
Նրանք չեն ցանկանում լինել այն տարածքը, որտեղ լուծվում են արտաքին խաղացողների խնդիրները․ Լավրով
Սիրիայի ղեկավարությունը շահագրգռված է, որպեսզի երկրում իրավիճակը կայունանա՝ առանց աշխարհաքաղաքական միջամտության։ Այս մաս...