Մասկը համակարծիք է, որ հեղափոխություն է հասունանում
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը «X» սոցկայքում համաձայնել է այն կարծիքի հետ, որ Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների ֆոնին Եվրոպայում հեղափոխություն է հասունանում:
«X» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ ավելի քան 10 միլիոն գերմանացի քվեարկել է աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության օգտին՝ հավելելով, որ «Եվրոպայում հեղափոխություն է հասունանում», և սա «միայն սկիզբն է»։
«Այո»,- գրել է Իլոն Մասկը՝ մեկնաբանելով հրապարակումը։
Բունդեսթագի ընտրություններից առաջ ամերիկացի գործարարը հայտարարել էր, որ AfD-ն Գերմանիայի միակ հույսն է։
Հիշեցնենք, որ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում, իսկ «Այլընտրանք Գերմանիայի համար»- ը զբաղեցրել է երկրորդ տեղը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ, թե ինչ են պայմանավորվել Լավրովն ու Ռուբիոն
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Էր Ռիադում կայացած բանակցությունների արդյու...
Լևոն Քոչարյանի կոչը Եվրամիությանը
Այն պնդումը, որ Հայաստանը լիակատար գործող ժողովրդավարություն է դա իրականությանը չի համապատասխանում: Այս մասին ՀՀ-ԵՄ խորհ...
Ադրբեջանը գիտի, թե դա ինչ ռեակցիա է բերելու. Եղոյան
Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի կողմից արված հայտարարությունը, թե Հայաստանը ուզում է հաղթահարել կարգավորման գործընթացի հիմնական...
Անհրաժեշտ կլինի ստեղծել ԱՄՆ-ից անկախ զինված դաշինք․ Ֆրիդրիխ Մերց
Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ և Գերմանիայի կանցլերի ամենահավանական թեկնածու Ֆրիդր...