Շինծու դատավարություններ են ընթանում Ադրբեջանում. Միրզոյան
Ադրբեջանում կալանավորված ՀՀ 23 քաղաքացու նկատմամբ շինծու դատավարություններ են ընթանում։ Այս մասին Ժնևում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ելույթի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրել է, որ դեռ մեկ տարի առաջ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը խորհրդին տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ը 2 խումբ է ուղարկում Հայաստան՝ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 115 հազար էթնիկ հայերի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով:
Նշենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավարությունը: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլոք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը մտադիր է փակել Հունաստանի ռազմաբազան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փակել Հունաստանի Ալեքսանդրուպոլիսում գտնվող ամերիկյան ռազմաբազան, որը կարևոր դեր է խա...
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլի շուրջ․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին է ներկայացր...
Փաշինյանը ստեղծում է վտանգավոր աշխարհաքաղաքական նախադեպ. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջին հայտարարությունները կրկնում են թուրքական ժխտողական խ...
Ես և Պուտինը ապշած էինք Փաշինյանի՝ ԼՂ-ի վերաբերյալ հայտարարությունից. Լուկաշենկո
Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա...