ԱՄՆ–ում կարծում են, որ Զելենսկին բաց է թողել Թրամփի «հրաշալի ծրագիրը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի համաժողովում բոլորովին չմտածված հայտարարություններ է արել և զգալիորեն վատթարացրել հարաբերությունները Վաշինգտոնի հետ՝ ֆինանսական գործարք կնքելու թեմայով։ Այս մասին Bloomberg հեռուստաընկերության եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
«Զելենսկին, ցավոք, սրեց իրավիճակը... Մյունխենում նրա շատ արտահայտություններ, կարծում եմ, տեղին չէին... Նախագահ Թրամփն իրականում հրաշալի ծրագիր ուներ՝ ուկրաինացիներին ԱՄՆ-ին մոտեցնելը, «եկեք այս տնտեսական գործարքը կնքենք»... և հետո ռուսներին ասելը՝ «եկեք բանակցությունների սեղան»,– ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը Զելենսկին անվանել էր «առանց ընտրությունների բռնապետ» և աջակցել Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Զելենսկու վարկանիշն իջել է մինչև 4 տոկոս։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը դուրս է շպրտել Զելենսկիին. Bild
Գերմանական Bild թերթը հրապարակել է հոդված Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու վեճի մասին՝ աղաղակող վերնագրով։...
Զելենսկին ստիպված կլինի զիջումների գնալ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ կողմերը «բավականաչափ մոտ են» Ուկրաինայում կարգավորման շուրջ համաձայնության հասնելու...
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Թրամփը կպարզի, թե ուր է գնացել Կիևին հատկացված ողջ գումարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է պարզելու, թե որտեղ են այն բոլոր գումարները, որոնք Վաշինգտոնը հատկա...