Վաճառքի է հանվել հայկական եկեղեցին և հողատարածքը․ Թուրքիա
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։ Այս մսդին գրում է ermenihaber.am-ը:
Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 քմ է և առկա է շինության սեփականության վկայականը։
Հայկական եկեղեցու հարևանությամբ բնակվող Թուրքիայի քաղաքացիներից մեկը նշել է, որ այդտեղ նախկինում հայեր են ապրել ու գյուղում կար հայկական եկեղեցի և քահանայի տուն։ Ըստ նրա՝ հայերը մոտ 120 տարի առաջ են գյուղից հեռացել և դրանից հետո եկեղեցու մի մասը մզկիթի է վերածվել։
Եկեղեցու պատերին, ինչպես նաև տան պատերին կային նախշեր։ Այդ նախշազարդ պատերը 2023-ի փետրվարյան երկրաշարժի հետևանքով փլուզվել են։ Երկրաշաժից առաջ այստեղ է բնակվել սեփականատերը, բայց վերջերս էլ լսել ենք, որ նա ցանկանում է վաճառել։


Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազե...
Հայտարարագրման դեպքում ինչն է փոխհատուցման ենթակա․ մանրամասներ
Հայաստանի Հանրապետությունում փուլային եղանակով ներդրվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգ, որին զ...
ՊԵԿ-ը` անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետ...
Ձյան առատ տեղումներից մինչ օրս քանի վթար է տեղի ունեցել Երևանում
Փետրվարի 20-ից 24-ը՝ մինչև ժամը 08։00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։ Այս մասին Auror...