Եկեք ես Ձեզ տանում Քոչարյանի հանձնած Մեղրի. Աննա Գրիգորյան
«Էդքան, որ խոսում եք հանձնելոց, պարզ բան ասեմ՝ Մեղրիում եղե՞լ եք, Մեղրին իր տեղում է, չէ, չի կորել։ Եկեք ես Ձեզ տանում Քոչարյանի հանձնած Մեղրին, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»: Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Բանակցությունների արդյունքում ձևավորվել է փաստաթուղթ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, որը բանակցությունների արդյունքում դարձել է Քի վեստի փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, և Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ, բայց որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ։ Եկեք մեր ժողովրդին չմոլորեցնենք, չխաբենք։ Հիմա Լեռնային Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ դուք խոսում եք նորից Ադրբեջան –Նախիջևան կապ տրամադրման մասին, երեկ էլ նշվեց, որ դուք պատրաստվում եք տալ անխոչընդոտ, անկանգառ կապ»,- հավելեց Գրիգորյանը։