Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին 2 օրից ավելի զրկել են ջրից․ BBC
Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող հայ քաղաքական բանտարկյալ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվում կրած զրկանքներին է անդրադարձել BBC-ի ռուսական ծառայությունը։
Գործակալությունը նկարագրել է հացադուլի ժամանակ պատժախցում Ռուբեն Վարդանյանի անցկացրած օրերը:
Հղում անելով Վարդանյանի ընտանիքի կողմից վարձված ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերի հայտարարությանը, հրպարակման մեջ նշվում է.
«Պատժախցում լույսը 24 ժամ միացված է եղել, ինչը հանգեցրել է քնի պակասի և հյուծվածության։
Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին ստիպել են երկար կանգնել, 2 օրից ավելի զրկել են ջրից։ Ավելին, նրան զրկել են սպիտակեղենն ու հագուստը փոխելու, լվանալու հնարավորությունից, Վարդանյանը ստիպված է եղել քնել կեղտոտ ներքնակի վրա, արգելել են գրել-կարդալ, չեն տրամադրել նաև հիգիենայի պարագաներ»:
Նաև նշվում է, որ հացադուլի ընթացքում Ռուբեն Վարդանյանը բուժզննության չի ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում իր տանը դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։ Այս մաս...
720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի․ ինչ քայլեր ձեռնարկել․ Հրայր Կամենդատյան
720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի: Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պ...
Որ տարածաշրջաններում է ձյուն տեղում
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արա...
ՃՏՊ–ների թիվը էականորեն կրճատվել է․ ՆԳ նախարար
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ՃՏՊ–ների, այնպես էլ դրանց հետևանքով մահացածների ո...