Ավինյանի հորը դատի են տվել
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում հենց 500 000 դրամ:
«Դատի եմ տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500.000 դրամ: Այդ գումարը շատ խորհրդանշական է: Ինչպես հայտնի է՝ Ավինյանի հայրը կարծում է, որ այդքան պետք է լինի ավտոկայանատեղիների գումարը, որպեսզի «համբալներն» իր անդորրը չխաթարեն»,-գրել է նա:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցով:
Հիշեցնենք՝ Արմեն Ավինյանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ին լրագրողի հարցին ի պատասխան ասել էր, որ համաձայն չէ կարմիր գծերի գործող գների հետ, և հավելել էր` 160 000 դրամն էլ է քիչ, կենտրոնում կայանման վճարը պետք է 500 000 դրամ լինի։ Նշենք, որ Ավինյանն անդրադարձել է հոր աղմկահարույց հայտարարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում իր տանը դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Լիբանանի Էշրեֆիե քրիստոնեական շրջանում իր տանը սպանվել է շրջանի բնակիչ, համայնքում ակտիվ գործիչ Վաչե Արսլանյանը։ Այս մաս...
720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի․ ինչ քայլեր ձեռնարկել․ Հրայր Կամենդատյան
720,000 հոգի պետք է հայտարարագիր ներկայացնի: Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե սովորական քաղաքացին ինչ քայլեր պ...
Որ տարածաշրջաններում է ձյուն տեղում
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արա...
ՃՏՊ–ների թիվը էականորեն կրճատվել է․ ՆԳ նախարար
Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին էականորեն կրճատվել է ինչպես ՃՏՊ–ների, այնպես էլ դրանց հետևանքով մահացածների ո...