Տնտեսություն

Կյանքը սև ու սպիտակ չէ, բազմաթիվ ռիսկեր կան. ֆինանսների նախարար

Mariam Z. 172 դիտում
Կյանքը սև ու սպիտակ չէ, բազմաթիվ ռիսկեր կան. ֆինանսների նախարար

Բազմաթիվ ռիսկեր կան. Մենք շատ տարբեր հաշվարկներ ունենք, որոշ հաշվարկներ ունենք նաև այդ հարցերի հետ կապված, բոլոր ռիսկերը գնահատում ենք և հաշվում ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի օրակարգում կա ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը եւ հաշվարկե՞լ են արդյոք, թե ինչ կլինի, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հաշվի առնելով ՌԴ-ի հետ մեր տբնտեսության կապվածությունը:


«Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, մեր աշխատանքային պրակտիկան է գնահատել բազմաթիվ տարբեր ռիսկեր և մենք ունենք վերլուծություններ, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում: Բայց դրա մասին խոսելը անիմաստ է և տեղին չի, դա մեր աշխատանքային պրակտիկան է»,-հավելել է նա:


Հարցին, ո՞րն է ավելի լավ մնալ ԵԱՏՄ-ում, թե դուրս գալ ու կողմնոորոշվել դեպի ԵՄ, ԱՄՆ, նա պատասխանեց. «Կյանքը սև ու սպիտակ չէ, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնենք ցանկացած որոշում ընդունելուց:


ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում, այո, ռիսկեր կլինեն: Դա շատ ակնհայտ է. քանի որ մեր արտահանումը մեծ մասը գնում է ԵԱՏՄ, ապա ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա իր ռիսկերը, եթե դա տեղի ունենա այսօր։ Ես չգիտեմ՝ ինչ քայլերի կդիմի ՌԴ-ն, բայց տարբեր քայլերի դիմելու դեպքում տարբեր ռիսկեր կլինեն»,-նշել է նա:


Հարցին՝ ի՞նչ է անում Հայաստանը, որ մեր ապրանքները ավելի մրցունակ դառնան եվրոպացիների համար, նախարարը պատասխանել է. «Հիմա խթանման ծրագիր ենք նախապատրաստում, և դա ոչ միայն վերաբերում է ԵՄ-ին: Մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որ դիվերսիֆիկացնենք մեր արտահանումը տարբեր գործիքներով: Հիմա էլ էլի մի նախաձեռնություն կա, որը քննարկում ենք կառավարությունում, շուտով հայտի կդառնա»:


Ինչ վերաբերում է ՌԴ-ի սուր արձագանքին, երբ Հայաստանը հայտարարում է եվրաինտեգրման մասին, նախարարն ասել է. «Դա շատ ակնհայտ պատասխան ունի, որովհետև Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունները լարված են և ցանկացած նման բան կարող է առաջացնել նման սուր ռեակցիա: Այն, ինչ կառավարության կողմից ընդունվել է, այն մասին է, որ կարելի է այդ ուղղությամբ մտածել, այսինքն գնալ ԵՄ անդամակցության ճանապարհով, բայց այդ ճանապարհը, թե որքան կտևի և ոնց կգնա, չգիտենք: Այդ ճանապարհով մենք վաղուց ենք գնում»:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250