Շիրակի մարզպետարանն արձագանքել է Փաշինյանի նախաձեռնած գործընթացին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ 


Մինչ այդ օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17 մեքենա, ևս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։


Ըստ այդմ՝


Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 5 մեքենայից կմնա 3 մեքենա


Գյումրու համայնքապետարան՝ 10 մեքենայից մնալու է 6-ը, որից 2-ը կոմունալ ՀԲԲԸ-ին


Արթիկի համայնքապետարան՝ 10 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին


Ախուրյանի համայնքապետարան՝ 21 մեքենայից կմնա 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին


Ամասիայի համայնքապետարան՝ 6 մեքենայից կմնա 4-ը, որից 1-ը շտապօգնության մեքենա է, 1-ը մերսեդես սպրինտեր


Աշոցքի համայնքապետարան՝ 6 մեքենայից մնալու է 3-ը, որից 1-ը ՀՈԱԿ-ին


Անիի համայնքապետարան՝ 4 մեքենայից կմնա 2-ը։