Ռուսական ակտիվները կմնան սառեցված. ԵՄ
Եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ ԵՄ-ում Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները սառեցված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ չի ավարտվել ուկրաինական հակամարտությունը և չի վճարվել վնասի «փոխհատուցումը», ասվում է Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի եզրակացությունների մեջ:
«Եվրոպական օրենսդրության համաձայն՝ ռուսական ակտիվները կմնան անշարժացված մինչև Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի ավարտը և հասցված վնասի փոխհատուցումը»,- ասվում է փաստաթղթում։
Այս շաբաթվա սկզբին արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Եվրամիությունն ուսումնասիրում է Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավման և Կիևի կողմից դրանք օգտագործելու հետևանքները։
Ենթադրվում է, որ ԵՄ արտաքին գործերի գործակալությունը և ԵՄ որոշ անդամ երկրներ վերանայում են, թե արդյոք որոշումներ կպահանջվեն սառեցված ակտիվների բռնագրավման համար իրավական դաշտ ստեղծելու համար, և որոշ երկրներ մտածում են, թե ինչպես դա կարող է ազդել եվրոյի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Հակոբ Ասլանյանը հեռացվել է ՔՊ-ից
Դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ...
Հայ թուրքական սահմանին հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները
Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները հայ թուրքական սահմանին հանդիպել են ու քննարկել Ախուրիկ-Աքյաքա երկաթուղային անցակ...
Կարեն Գիլոյանը՝ իր հրաժարականի մասին
Հրաժարականի դիմում դեռ չեմ ներկայացրել: Վերջնական որոշումը կկայացնեմ դեկտեմբերի 30-ին: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի...
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը
Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստոր...