Մանդատս չեմ դնի, դուք գնացեք ԱԺ–ից. Աղազարյան. «ժողովուրդ»
ՔՊ-ականները, ովքեր դեռ մարդկային «բարև»-ի մակարդակով շփում ունեն ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի հետ, մինչ օրս շարունակում են ջանքեր գործադրել, նաև ստիպել, որոշներն էլ բարեկամաբար համոզել Աղազարյանին, որ վայր դնի մանդատը եւ հեռանա խորհրդարանից: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի խումբ Հովիկ Աղազարյանին ամոթանք է տվել, պահանջել, որ վայր դնի մանդատը, ասել են, թե այդքան խայտառակ իրադարձություններից հետո, հատկապես նրանից հետո, ինչ տեսել են իր հեռախոսում, ինչպես է նստելու նույն դահլիճում ու իրենց հետ աշխատի, հարցեր քննարկի:
«Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն էլ տեղն է դրել իր երբեմնի թիմակիցներին, թե եթե չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից: «Ես մանդատս չեմ դնի», – ասել է Աղազարյանը»,– գրել է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
Ասադը ընտանիքի հետ միասին Մոսկվայում է
Սիրիան լքած նախագահ Բաշար ալ Ասադը ընտանիքի անդամների հետ միասին ժամանել է Մոսկվա: Այս մասին գրում է ТАСС–ը՝ հղում...
ԵԽ–ում Ադրբեջանից պահանջում են կատարել Ռամիլ Սաֆարովի դեմ ՄԻԵԴ–ի վճիռը
ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջում է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը: Այս մասին տեղեկանում...
Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղում. Ալիև
Բաքուն սպասում է ռուսական ներդրումներին Ղարաբաղի վերականգնման համար և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժաման...
Սուրեն Պապիկյանն ու Լլոյդ Օսթինը հանդիպել են
Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Այս մասի...