Ուկրաինան Հարավային Կորեայից զենք է խնդրել. SBS
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հատուկ պատվիրակությունը՝ երկրի ՊՆ ղեկավար Ռուստեմ Ումերովի գլխավորությամբ, դիմել է Կորեայի Հանրապետությանը՝ իրենց զենք վաճառելու խնդրանքով: SBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի իշխանությունները այս առաջարկին արձագանքել են առանց ոգևորության, գրում է ТАСС–ը:
Նոյեմբերի 27-ին Ումերովը հանդիպել է նախագահ Յուն Սեոկ Յոլի և ազգային պաշտպանության նախարար Կիմ Յոնգ Հյունի հետ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ այցի օրակարգի նախապատրաստման ժամանակ հայտնի է դարձել, որ Ուկրաինան հայտարարել է զենք գնելու ցանկության մասին, այլ ոչ թե Հարավային Կորեայի կառավարությունից այն անվճար ստանալու։
SBS-ի աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը «Չհոնգոնգ» զենիթահրթիռային համակարգերի և հակամարտկոցային պատերազմի և ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանների մասին է։ Կիևը խնդրել է վաճառել 155 մմ տրամաչափի արկերի շարժիչային լիցքեր այն դեպքում, «եթե Սեուլի համար լիարժեք զինամթերքի մատակարարումը դժվար լինի»՝ հաշվի առնելով, որ դրանք մահաբեր են համարվում։