Իսրայելն ու Հեզբոլլահը կարող են հայտարարել հրադադարի մասին. Reuters
Միացյալ Նահանգները Լիբանանի պաշտոնյաներին ասել է, որ Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի մասին համաձայնագիրը կարող է հայտարարվել մի քանի ժամվա ընթացքում, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով լիբանանցի պաշտոնյային և արևմտյան դիվանագետին:
Ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ, ըստ ամերիկյան կողմի, Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են հրադադարի պայմանների շուրջ։ Պորտալի տվյալներով՝ համաձայնագիրը նախատեսում է վերահսկիչ հանձնաժողովի ստեղծում՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, որը կվերահսկի դրա կատարումը և կվերացնի խախտումները։
«Միացյալ Նահանգները տեղեկացրել է լիբանանցի պաշտոնյաներին, որ հրադադարը կարող է «ժամերի ընթացքում» հայտարարվել», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Ինչպես երկուշաբթի գործակալությանը հայտնել է Լիբանանի խորհրդարանի փոխխոսնակ Իլյաս Բու Սաաբը, այլևս «լուրջ խոչընդոտներ» չկան 60 օր ժամկետով զինադադար հայտարարելու համար։ Ինչպես նշել է քաղաքական գործիչը, առաջարկվող պլանի համաձայն՝ իսրայելական բանակը կլքի Լիբանանի հարավը, իսկ լիբանանցի զինվորականները կտեղակայվեն այդ տարածքում։ Բու Սաաբը նաև ընդգծել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում լուծվել է հրադադարի վերահսկման հանձնաժողովի կազմի հարցը։
Երկուշաբթի օրը CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին, հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախնական հավանություն է տվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հնարավոր զինադադարի համաձայնությանը, սակայն Իսրայելը ցանկանում է որոշակի վերապահումներ ներկայացնել և դրանք փոխանցել լիբանանյան իշխանություններին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Պուտինը հրատապ կոչ է արել ռուսներին՝ կապված Ռուսաստանի տարածքում հեռահար զենքի կիրառման հետ: Նա հայտարարել է, Ռուսաստանի...
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին՝ նոյեմբերի...
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...