«Հիմարություն է, ուղղակի զավեշտ». Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
«Չեմ ուզում հիմարությունը քննարկել։ Մերժում եմ, հրաժարվում եմ նման բառապաշարի քննարկումն առհասարակ»,- Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանի հայտարարության՝ «Արևմտյան Հայաստանի» ու Բաքվի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» եզրույթների մասին։
«Հիմարություն է, ուղղակի զավեշտ է, որ մենք հիմա քննարկում ենք նման հարց: Ցանկացած նման քննարկում նաև առիթ է դրսի համար, որ իրենք ինչ-որ պատկերացում կամ գործողություններ ձեռնարկեն մեր հասարակության նկատմամբ։ Եթե մեկը հիմար է, չի նշանակում, որ ամբողջ հասարակությունը պետք է հիմարաբար սկսի քննարկել այդ հիմարությունը»,- ասել է Մինասյանը։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 23-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Նեղվում ենք ու ծանր ենք տանում, երբ ինչ որ տեղ ինչ որ մարդիկ օգտագործում են «Արևմտյան Ադրբեջան» տերմինը։ Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ որ մարդկանց գրգռում ենք։ Հիմա էլի ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը։ Ես այսօր մի իրավիճակում ու պատասխանատվության մեջ եմ, որ պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել ու ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները։ Եթե ես դա չանեմ, նշանակում է՝ գիտակցաբար երկիրը տանում եմ դեպի կորուստ»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...