Քաղաքականություն
Ալիևը զանգահարել է Թրամփին
Adrine Nidelyan
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր` նոյեմբերի 25-ին զանգահարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Ալիևը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ընտրություններում վստահ հաղթանակն ԱՄՆ-ի ժողովրդի մեծ աջակցության և վստահության ակնհայտ արտահայտությունն է այն քաղաքական գծի նկատմամբ, որը նրանք հետապնդում են։
Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունն է՛լ ավելի կարևոր դեր կխաղա համաշխարհային անվտանգության ապահովման գործում։ Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրվեն Բաքվի և Վաշինգտոնի միջև երկկողմ հարաբերությունները խթանելու համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Պուտինը կոչով դիմել է ռուսներին
Adrine Nidelyan
ԵԽ ղեկավար Շառլ Միշելը լիազորությունները փոխանցեց Անտոնիո Կոստային
Adrine Nidelyan
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Adrine Nidelyan
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա. «Հայակական ժամանակ»
Adrine Nidelyan