Ամենահայամետը՝ Վիլսոնի նախագահությունից ի վեր․ Թենին՝ Թրամփի վարչակազմի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կլինի Միացյալ Նահանգների ամենահայամետ վարչակազմը՝ նախագահ Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Թրամփի համակիր, հոգևորական Ջոել Թենին:
«Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է նա։
Թենին, հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփի օրոք զբաղվելու է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդմամբ ու զարգացմամբ:
Նա մասնավորապես գրել էր․ «Հաստատված է. ես պաշտոնապես ստանձնելու եմ մի դեր՝ նվիրված Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Լրացուցիչ մանրամասներ հայտնի կդառնան երդմնակալությունից հետո: Թող Աստված օրհնի մեր երկու ազգերին՝ առաջնորդելով նրանց իր արդարությամբ և պարգևելով հարատև բարգավաճում»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել․ «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շար...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում. դեսպան
Միակ Արևմտյան Ադրբեջանը գտնվում է Իրանի տարածքում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյ...
Թուրքիան արգելել է լրագրողի մուտքը երկիր, նա մեկնել էր Երևանից․ մանրամասներ
Թուրքիան արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։ Այս մասին լրագրողը հայտնել է X-ի իր էջում։ Նա գրել է, որ Թ...
Հովիկ Աղազարյանը՝ Փաշինյանի խնդրանքի մասին
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է...