«Պուտինի խոսքերը դատարկ չեն». Օրբանը զգուշացնում է
Արևմտյան երկրները պետք է շատ լուրջ վերաբերվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որը վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը և ռուսական նոր բալիստիկ հրթիռի օգտագործմանը: Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Նա նշել է, որ տարբեր երկրներում հանրային հաղորդակցությունները տարբեր կերպ են իրականացվում։ «Սակայն եթե Ռուսաստանում նախագահը ինչ-որ բան է ասում, ապա դրանք դատարկ խոսքեր չեն, սա հաղորդակցման հնարք չէ»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ունի «աշխարհի ամենահզոր բանակներից մեկը, որն ունի ամենաժամանակակից, ամենակործանարար զենքերը»։ Բացի այդ, Ռուսաստանը ճշգրտումներ է կատարել իր միջուկային դոկտրինում։
Նրա խոսքով, երբ Ռուսաստանը «փոխում է միջուկային զենքի կիրառման կանոնները, դա հաղորդակցման տեխնիկա չէ, դա հետեւանքներ կունենա»։
Իր ելույթում Պուտինը նաև ասել է, որ «Ռուսաստանն իրեն իրավունք է համարում զենք օգտագործել այն երկրների ռազմական օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ»,- հիշեցրել է Օրբանը։
«Եթե Ռուսաստանը «ինչ-որ բան ասում է այս թեմայով, ապա դա հենց այդպես էլ պետք է ընկալվի»,- ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Այդ կապակցությամբ նա ընդգծել է, որ այն երկրները, որոնք ռազմական օգնություն են ցուցաբերում Ուկրաինային, պետք է խոհեմություն ցուցաբերեն։ «Անհրաժեշտ է գործել ողջախոհությամբ, այլապես կարող են խնդիրներ լինել»,- զգուշացրել է Օրբանը։
Նմանատիպ հոդվածներ
Դատարանը կայացրեց վճիռ լրտես` Սարգիս Գալստյանի նկատմամբ
Արցախի նախկին պաշտոնյա Սարգիս Գալստյանը, որը տեղափոխվել է Հայաստան, այնուհետեւ մեղադրվել է լրտեսության մեջ, մեղավոր է ճա...
«Հեշտ գործընթաց չէ». Կոպիրկին
Ռուսաստանը կարծում է, որ ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցությանը, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, համադրելի իրական այ...
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...