Թուրքիայում Աբխազիայի ներկայացուցչությունը հանդես է եկել կոչով
Թուրքիայում Աբխազիայի ներկայացուցչությունը կոչ է անում ընդդիմադիր ուժերին անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները: Այս մասին հայտնում է Աբխազիայի նախագահի տեղեկատվական կենտրոնը։
«Թուրքիայի Հանրապետությունում Աբխազիայի Հանրապետության լիազոր ներկայացուցիչը մտահոգություն է հայտնում Աբխազիայում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ և ընդդիմադիր ուժերին կոչ է անում անհապաղ դադարեցնել երկրում քաղաքական իրավիճակն ապակայունացնելուն ուղղված անօրինական գործողությունները», - ասել է Թուրքիայում Աբխազիայի լիազոր ներկայացուցիչ`Իբրահիմ Ավիձբան։
Ավիձբան նաև նշել է, որ վերջին օրերին դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստացել սփյուռքի ներկայացուցիչներից, որոնք հույս են հայտնում ստեղծված իրավիճակի շուտափույթ հանգուցալուծման` սահմանադրական ճանապարհով։
«Իշխանափոխության ցանկացած փորձ պետք է իրականացվի բացառապես գործող օրենսդրության շրջանակներում և հաշվի առնելով ժողովրդի կամքը՝ արտահայտված ազատ և արդար ընտրություններում»,- ընդգծել է լիազոր ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Բայդենն առաջին անգամ թույլ է տվել Ուկրաինային ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ թույլատրել է Ուկրաինայի կողմից հեռահար ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքի...
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է ներկայացրել, հայտնում են տեղական լրատվամիջոցները:Հիշեցնենք, որ Աբխազիայի մա...