ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Թբիլիսիում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանները Թբիլիսիում ձերբակալել են մի քանի ցուցարարի, ովքեր փորձում էին փակել ճանապարհը կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Բողոքի ակցիան սկսվել է ԿԸՀ շենքի մոտ շաբաթ առավոտյան, երբ ԿԸՀ-ն ընդունում էր խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։
Արձանագրության ընդունումից որոշ ժամանակ անց ցուցարարները շարժվել են դեպի Աղմաշենեբելի նրբանցք, որտեղ փորձել են փակել ճանապարհը։ Անվտանգության ուժերը ցրել են ցուցարարներին, վերականգնել երթևեկությունը և մի քանի հոգու բերման են ենթարկել։
Նշենք, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ստորագրել էր հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։
Ըստ վերջնական արդյունքների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93 տոկոսով և ստացել խորհրդարանական մեծամասնություն՝ 89 մանդատով։ Բացի այդ, չորս ընդդիմադիր կուսակցություն մտել է խորհրդարան՝ «Փոփոխությունների կոալիցիա», «Միասնություն-ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան» և «Վրաստանի համար»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Հյուսիսային պողոտայում
Այսօր՝ Երևանում, ժամը 15։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի բացօթյա սրճարանում հրդեհ է բռնկվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարի վրա սև ներկ են լցրել
Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի վրա սեւ ներկ են լցրել նիստի ժամանակ։Դա արել է ընդդիմադիր «Միասնական ազգայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածել է Բեյրութին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը ռմբակոծել է Նաբաթիայի բիզնես կենտրոնը. կան զոհեր
Իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում գտնվող բիզնես կենտրոնին: Բիզնես կենտրոնում կային մասնավոր բժշկակա...