ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հարվածել է Բեյրութին
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում գտնվող շենքին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Հրթիռը խոցել է Սոդեկոյի և Ռաս ալ Նաբաայի (թաղամասերի) միջև գտնվող շենքը», - պատմել է ականատեսներից մեկը:
Նրա խոսքով՝ այս շենքում է գտնվում Սիրիայի սոցիալ-ազգայնական կուսակցության գրասենյակը։
Նոյեմբերի 12-ին Իսրայելի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանում հրադադար չի հաստատվի, քանի դեռ իսրայելական զորքերը չեն հասել իրենց նպատակներին։
Ավիահարվածի արդյունքում սպանվել է Հեզբոլլահի մամուլի քարտուղար Մոհամմադ Աֆիֆը, հաղորդում է Reuters-ը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Հյուսիսային պողոտայում
Այսօր՝ Երևանում, ժամը 15։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի բացօթյա սրճարանում հրդեհ է բռնկվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը ռմբակոծել է Նաբաթիայի բիզնես կենտրոնը. կան զոհեր
Իսրայելական ավիացիան հարվածել է Լիբանանի հարավում գտնվող բիզնես կենտրոնին: Բիզնես կենտրոնում կային մասնավոր բժշկական կլի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ Թբիլիսիում. կան բերման ենթարկվածներ
Ոստիկանները Թբիլիսիում ձերբակալել են մի քանի ցուցարարի, ովքեր փորձում էին փակել ճանապարհը կենտրոնական ընտրական հանձնաժող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավարի վրա սև ներկ են լցրել
Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի վրա սեւ ներկ են լցրել նիստի ժամանակ։ Դա արել է ընդդիմադիր «Միասնական ազգայ...