ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը խոցել է բնակելի բարձրահարկ շենք. կան զոհեր և վիրավորներ. Դամասկոս
Իսրայելական օդուժի հարվածների հետևանքով Դամասկոսի հարավարևելյան Սեյիդ–Զեյնաբ արվարձանում զոհվել է 6 մարդ, վիրավորում է ստացել առնվազն 15 մարդ: Այս մասին հաղորդում է Sham FM ռադիոկայանը: Ըստ լրատվամիջոցի տեղեկատվության՝ հրթիռները խոցել են բնակելի բարձրահարկ շենք:
Ըստ ԶԼՄ–ների՝ վիրավորների թիվը 25 է: Ավելի վաղ Դուբայում հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հաղորդել էր 3 զոհերի մասին: Լրատվամիջոցի տեղեկատվությամբ՝ բոլոր զոհերը «Հեզբոլլահ» շիայական խմբավորման մարտիկներ են, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից:
Նոյեմբերի 4-ին իսրայելական ինքնաթիռները հարվածել էին Դամասկոսի նույն արվարձանի Էլ Մազարի շրջանում գտնվող «Հեզբոլլահի» ճամբարին: Այդ ժամանակ խմբավորման անդամների շրջանում զոհվել էր 7 մարդ, հաղորդվել էր նաև տուժածների մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ Կուրսկի մարզում Storm Shadow հրթիռների հարվածից
Համացանցում հրապարակվել են տեսակադրեր, որոնցում երևում է, թե ինչպես են Storm Shadow հրթիռները հարվածում Կուրսկի մարզի Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը Հայֆայում` «Հեզբոլլահի» հրթիռակոծությունից հետո
Համացանցում հրապարակվում են տեսակադրեր, որոնցում երևում է իրավիճակը իսրայելական Հայֆայում «Հեզբոլլահի» հրթիռակոծությունի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է ամբողջությամբ ոչնչացվում Լիբանանի Քֆար Քիլա քաղաքը
Համացանցում հրապարակվել են իսրայելական բանակի կողմից Լիբանանի Քֆար Քիլա քաղաքի ամբողջական ոչնչացման կադրերը: Այսօր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ, ռազմական հեղաշրջում Հալեպում
Դամասկոսում կրակոցներ են հնչում նախագահ Բաշար Ասադի նախագահական պալատի մոտ։ Այս մասին տեղեկացնում են տեղի աղբյուրները։Նշ...