Չարենցավանում մեծ քանակությամբ զենք-զինամթերք են թողել
Քաղաքացին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել Չարենցավան քաղաքում:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 10-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին զենք է թողնում Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցի հարակից տարածքում գտնվող պանելների մոտ:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել են «Ա-ԿԱ-ԷՄ» տեսակի ինքնաձիգ, երկփողանի հրացան, փայտյա արկղ, որի մեջ եղել են 8 ականանետի համար նախատեսված արկեր՝ իրենց գլխիկներով, 5 լուսաձայնային պայթուցիչներ, այլ տեսակի 13 պայթուցիչներ, Ֆ-1 տեսակի նռնակ, տարբեր տրամաչափի 599 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր:
Բացատրական աշխատանքի արդյունքում 41-ամյա մի տղամարդ ոստիկանության Չարենցավանի բաժին է ներկայացրել «Սայգա» տեսակի ակոսափող հրազեն և 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող հրացան: Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Հայաստանում
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք Հոկտեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով ժ...
Իրանում արգելել են օդանավեր կապի էլեկտրոնային միջոցներ տանել
Իրանում արգելել են օդանավեր կապի էլեկտրոնային միջոցներ տանել: Ինքնաթիռ կապի ցանկացած էլեկտրոնային միջոցների տեղափոխումը,...
Երևանի տարբեր մասերում տեղադրվել են թմրանյութեր. մանրամասներ
ԻԻՀ քաղաքացին, որը տելեգրամյան հավելվածի միջոցով թմրանյութ է ձեռք բերել և տեղադրել Երևանի տարբեր մասերում, կալանավորվել...
ԱՄՆ-ում 15-ամյա պատանին դաժանաբար սպանել է իր ընտանիքի անդամներին
15-ամյա պատանին կասկածվում է Սիեթլի արվարձանում իր ընտանիքի հինգ անդամների սպանության մեջ: Այս մասին հայտնում է AP-ն ։ Ն...