Արեգակի խավարում է սպասվում․ երբ և ինչպես կարելի է դիտել

Հոկտեմբերի 2-ի երեկոյան Երկրի բնակիչներն ականատես կլինեն աստղագիտական ​​հետաքրքիր երևույթի՝ Արեգակի խավարմանը, սակայն ոչ բոլորին կհաջողվի իրական կյաքում տեսնել դա։ 


Մոսկովյան պլանետարիումը հայտնում է, որ խավարումը կլինի օղակաձև` մասնակի, որի ժամանակ երկրագնդի մակերևույթը կհատվի լուսնային կոնաձև ստվերի հետ, քանի որ Լուսինը Երկրից շատ հեռու է Արեգակն ամբողջությամբ ծածկելու համար:


Արևի խավարման օղակաձև փուլը կարելի է դիտել Հարավային Ամերիկայի հարավում, ինչպես նաև Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավ-արևելյան գոտիներում։ Խավարման առավելագույն փուլը տեղի կունենա Երևանի ժամանակով 22:45-ին, երբ Լուսինը կծածկի Արեգակի տրամագծի 93 տոկոսը, և դա տեղի կունենա Խաղաղ օվկիանոսի հարավ-արևելյան գոտում հորիզոնից 69° բարձրության վրա:


Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, Արևի խավարման մասնակի փուլերը տեսանելի կլինեն Հարավային Ամերիկայի հարավային մասում, Նոր Զելանդիայի հյուսիսում, Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և հարավային հատվածներում և Անտարկտիդայի մեծ մասում:


Խավարմանը կարելի է հետևել նաև ուղիղ հեռարձակմամբ այստեղ։