Կարկուտ, ինտենսիվ անձրևներ, մառախուղ․ եղանակն՝ առաջիկայում

Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր և առաջիկա 3 օրերին ժամանակ առ ժամանակ, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Առանձին վայրերում այսօր անձրևները կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև մառախուղ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Քամին կլինի արևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-22մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում նույնպես մինչև սեպտեմբերի 24-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ կդիտվի նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։


Պատահարներ