Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի Հունգարիա

Հայաստանի և Հունգարիայի միջև իրականացվող նախաձեռնություններից մեկը, որը մշտական բնույթ է կրելու, հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 1000 երեխաների մեկնել Հունգարիայի ամառային ճամբար։ Այս մասին հայտարարվել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Երևանում։


Ինչպես հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը, այս նախաձեռնության շրջանակներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 120 երեխա արդեն մեկնել է Հունգարիա՝ ամառային ճամբարում հանգստանալու համար։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների զբաղվածության, սոցիալական արդարության ապահովման և աջակցման միջոցառումների կարևորությունը։

Քաղաքականություն