Պուտինը նշել է Ուկրաինայում տեղի ունեցած nղբերգության հիմնական պատճառը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոնղոլական «Օնոդոր» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգության հիմնական պատճառը ԱՄՆ-ի գլխավորությամբ Արևմուտքի երկրների նպատակային հակառուսական քաղաքականությունն է: Հարցազրույցի տեքստը հրապարակվել Է Կրեմլի կայքում։
«Տասնամյակներ շարունակ նրանք ձգտում էին լիակատար վերահսկողություն հաստատել Ուկրաինայի նկատմամբ։ Այնտեղ ֆինանսավորում էին ազգայնական և հակառուսական կազմակերպությունները, համակարգված կերպով սերմանում էին այն գաղափարը, որ Ռուսաստանն իբր Ուկրաինայի հավերժական թշնամին է, նրա գոյության գլխավոր սպառնալիքը», - նշել է Ռուսաստանի առաջնորդը։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինան սակարկության առարկա է դարձել արևմտյան երկրների աշխարհաքաղաքական հավակնությունների իրականացման գործում, որոնք ՈՒկրաինան դիտարկում են որպես Ռուսաստանի Դաշնության դեմ պայքարի գործիք։ ՌԴ նախագահը ներկա իրավիճակը բնութագրել է նաև որպես հավաքական Արևմուտքի կործանարար ռազմավարության օրինաչափ արդյունք։
Արդյունքում Ուկրաինայի պաշտոնական գաղափարախոսությունը դարձել է ատելությունը ռուսերենի նկատմամբ, ներառյալ կանոնական ուղղափառությունը եւ ռուսաց լեզուն, հավելել Է Պուտինը:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...