Նեթանյահուն մտահոգված է․ Իսրայելում զանգվածային բողոքի ակցիաներ են
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտահոգված է երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքի ակցիաներով: Այս մասին CNN-ին հայտնել է իսրայելցի պաշտոնյան:
Հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել Թել Ավիվի և Երուսաղեմի փողոցներ՝ պահանջելով ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիր կնքել պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ այն բանից հետո, երբ նրանցից 6-ի, այդ թվում՝ ռուսաստանցի Ալեքսանդր Լոբանովի մարմինները հայտնաբերվել են Գազայի հատվածում, գրում են իսրայելական ԶԼՄ-ները:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 700 հազար մարդ, «Պատանդների ընտանիքների ֆորում» կազմակերպությունը CNN-ին հայտնել է, որ Թել Ավիվում ավելի քան 500 հազար ցուցարար է հավաքվել:
Երուսաղեմում հազարավոր մարդիկ հավաքվել են Իսրայելի խորհրդարանի մոտ, մինչ այնտեղ ընթանում էր անվտանգության կաբինետի արտակարգ նիստը: Ցուցարարներից շատերը, ի թիվս այլ բաների, աղմկում էին, սուլիչներ հնչեցնում՝ փորձելով խափանել հանդիպումը: Ակցիայի մասնակիցները հայտնել են, որ երկուշաբթի կվերադառնան, որպեսզի շարունակեն խանգարել կառավարության աշխատանքին:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...