Մոնղոլիան պետք է մերժի Պուտինի մուտքը կամ ձերբակալի նրան. Human Rights Watch
Մոնղոլիան պետք է մերժի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մուտքը կամ ձերբակալի նրան, եթե նա մտնի երկիր. այս մասին հայտարարել է հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը:
Նախօրեին Կրեմլը հայտարարել է, որ Պուտինը պատրաստվում է Մոնղոլիա մեկնել 2024 թվականի սեպտեմբերի 3-ին՝ Մոնղոլիայի նախագահ Ուխնաա Խուրելսուխի հրավերով:
Նշենք, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) 2023 թվականի մարտի 17-ին Պուտինի ձերբակալման օրդեր է արձակել՝ պատերազմի ընթացքում Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների՝ Ռուսաստան ապօրինի տեղափոխման ռազմական հանցագործության համար։
«Մոնղոլիան կխախտի իր միջազգային պարտավորությունները՝ որպես ՄՔԴ անդամ, եթե թույլ տա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այցելել և չձերբակալի նրան», - ասել է Human Rights Watch-ի միջազգային արդարադատության հարցերով ավագ խորհրդական Մարիա Ելենա Վիգնոլին:
Նա հիշեցրել է, որ «երբ Պուտինը ծրագրում էր մասնակցել անցյալ տարի Հարավային Աֆրիկայում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, Հարավային Աֆրիկան կանգնեց նույն խնդրի առաջ, ինչ Մոնղոլիան, քանի որ երկիրը նույնպես ՄՔԴ անդամ է: Ի վերջո երկիրը հայտարարել էր, որ ճանաչում է Պուտինին ձերբակալելու իր պարտավորությունները, ինչից հետո Պուտինը այցը չի կայացել, նշել է Վիգնոլին:
«Մոնղոլիայի իշխանություններն այժմ հնարավորություն ունեն կոնկրետ ցույց տալ իրենց նվիրվածությունը միջազգային արդարադատությանը՝ մերժելով Պուտինի մուտքը կամ ձերբակալելով նրան, եթե նա մտնի երկիր», - ասել է խորհրդականը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։