Հայաստանը համաձայնագրի նախագծից հանել է մի քանի կարևոր կետ․ Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
«Հայաստանը խաղաղության համաձայնագրի նախագծից հանել է մի քանի կարևոր կետեր»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը ևս կներկայացնի իր պատասխան առաջարկները։
Բայրամովի խոսքով՝ կան լրացուցիչ չափանիշներ, որոնք կարող են թույլ տալ խաղաղության համաձայնագիր ստորագրել և ընտրությունը Հայաստանինն է։
Բայրամովն ընդգծել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր հարևանների և առաջին հերթին Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից.
«Տեղին չեն նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների համեմատության փորձերը։ Այս խնդրի առկայության մասին հայկական կողմին հայտնել ենք երկու տարի առաջ։ Այն ժամանակ նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել Ադրբեջանի սահմանադրությանը։ Ադրբեջանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ չկան հարևան որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»,- նշում են ադրբեջանական կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...