Ավելորդ ռեպլիկաներ թույլ մի տվեք ձեզ. Խամոյանը՝ Խաչատուր Սուքիասյանին
Օրեր առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարի և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի հետ, բարձրաձայնվել են բոլոր խնդիրները: Դրանք քննարկվում են աշխատանքային կարգով։ Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցերին՝ օրեր առաջ Հայաստանից արտահանված ելակի մեջ հայտնաբերված պեստիցիդների առկայության, ինչպես նաև ոչ անվտանգ կոնյակի մասին։
Պապոյանի խոսքով՝ եղել է մի մեքենա, որի մեջ եղել են ելակներ, որոնք խնդիրներ են ունեցել:
«Մենք հիմա Բագրատաշենում լաբորատորիա ենք հավատարմագրել, որը մի մեքենա դեղձ երեկ չի թողել արտահանել»,- ասաց Պապոյանը։
Նա նշեց, որ նշված լաբորատորիայի գործունեության արդյունքում էականորեն կրճատվելու է խնդրահարույց արտադրանքի արտահանումը:
Ինչ վերաբերում է կոնյակին, ապա Պապոյանը հայտնեց է, որ որևէ պաշտոնական մեկնաբանություն այս կապակցությամբ չի եղել:
Ըստ նրա ներկայացրած վիճակագրական տվյալների, հունվար-հունիս ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 8.4 մլրդ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար աճել է 2.6 անգամ: Սրա մեջ մտնում է նաև գազը, որի ծավալը կրճատվել է, քանի որ այլընտրանքային էներգիայի միջոցները, օրինակ՝ արևային, գնալով ավելանում են:
Արտահանման մեջ ալկոհոլային խմիչքները երրորդ տեղում են, որի մեջ մեծ մասնաբաժին ունի կոնյակը:
Ագնեսա Խամոյանը հարցը հնչեցնելուց հետո դիմեց նիստին ներկա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Պարոն Սուքիասյան, ես ձեր արձագանքները չեմ կարողանում հասկանալ իմ հարցադրումների հետ կապված։ Խնդրում եմ իմ հարցադրումների ժամանակ ավելորդ արձագանքներ, ռեպլիկաներ չանել, լա՞վ։ Իմ հարցադրումների ժամանակ ավելորդ ռեպլիկաներ թույլ մի տվեք ձեզ»։
Խաչատուր Սուքիասյանն էլ արձագանքեց. «Ես չեմ եկել այստեղ լսելու հակապետական, մեր պետությունը որակազրկող, մեր պետությունն ավելի վատ վիճակում ներկայացնող ելույթներ։ Ես եկել եմ այստեղ լսելու, թե ինչ համաձայնագիր են բերել»։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...