Արցախի լուծարման փաստաթուղթը անօրինական է, այն իրավական ուժ չի ստացել. Շահրամանյան
Ես տեղյակ չեմ, թե ինչ փաթեթներ են ներկայացված Հայաստանի կառավարությանը արցախցիների վերադարձի առնչությամբ, մենք տարբերակներ չենք ներկայացրել և որևէ առաջարկություն չենք քննարկել ՀՀ կառավարության հետ։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե վերադարձի այն տարբերակները, որոնք պատկերացնում են արցախցիները, անիրատեսական է եւ հակասում է ՀՀ պետական շահերին։
«Հետ վերադարձը մեր իրավունքն է և նա չի կարող խոչընդոտել կամ հակասել ՀՀ պետական շահերին»,- արձագանքել է Արցախի նախագահը։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը չի ստորագրել Արցախի լուծարման հրամանագիրը՝ Շահրամանյանն ասաց, որ Հայաստան տեղափոխվելուց հետո իրենք հայտարարել են, որ իրենց համար առաջնահերթություն է Հայաստանի անվտանգությունը։ «Սա մեր հայրենիքի հիմնական մասն է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ չվտանգենք այն գործընթացները, որ հիմա իրականացվում են ՀՀ իշխանությունների կողմից և չվնասենք ՀՀ անվտանգային համակարգին։ Սակայն մենք տեսնմում ենք, որ տարբեր հարցերով մանիպուլացվում է Արցախի լուծարման հարցը։ Դա կեղծ թեզ է, այդ փաստաթուղթը, որը մենք ստիպված է եղել ստորագրել՝ դա հնարավորություն է տվել ապահովել արցախցիների խաղաղ բնակչության տեղափոխումը Հայաստան։ Ուզում եմ շեշտել, որ նաև զինված ուժերն են տեղափոխվել՝ նախարարից մինչև շարքային զինվոր, ցավոք մենք ունեցանք նաև պատանդներ՝ ի դեմս մեր ռազմաքաղաքական ղեկավարության։
Հենց սկզբից մենք տեղյակ ենք եղել, որ այդ փաստաթուղթը հակասահմանադրական է և հակաօրինական, այդ փաստաթուղթը չի ստացել իրավական ու, այն պաշտոնապես չի հրապարակվել իրավական համակարգում, որից հետո միայն այն կարելի էր համարել նորմատիվ իրավական ակտ։ Արդեն տեղափոխվելով ՀՀ և տեսնելով մեր բնակչության կարծիքը՝ առ այն, որ մարդիկ չեն ցանկացել ինտագրվել Ադրբեջանի կազմում, ու մնալ Ադրբեջանի լծի տակ ու որոշում են կայացրել թողնել իրենց հայրենիքը։ Մենք այդ փաստաթղթի վերաբերյալ որոշում ենք կայացրել ու այն ներկայացրել ենք ՀՀ վարչապետին։
Այսօր խոսել այդ փաստաթղթի ուժի մեջ մնալու մասին չի անիմաստ է»։